News

Լևոն Արոնյանը պարտության մատնեց Վիշվանաթան Անանդին

Sports 2014-01-31

Ցյուրիխում անցկացվող շախմատային սուպերմրցաշարում հունվարի 30-ին տեղի ունեցավ դասական խաղի մրցաշարը: ՖԻԴԵ-ի երկրորդ համար Լևոն Արոնյանը սպիտակներով հաղթեց հնդիկ Վիշվանաթան Անանդին։
Աշխարհի նախկին չեմպիոնն իր պարտությունն ընդունեց 73-րդ քայլում։ 
 
Աշխարհի նորընծա չեմպիոն, ՖԻԴԵ-ի դասակարգման առաջատար Մագնուս Կարլսենը հաղթեց իսրայելցի Բորիս Գելֆանդին, իսկ ամերիկացի Հիկարու Նակամուրան միավորը կիսեց իտալացի Ֆաբիանո Կարուանայի հետ: 
 
Ցյուրիխի մրցաշարը կավարտվի փետրվարի 4-ին: Վերջին օրը կկայանան արագ խաղի մրցումները: 
 
Դասական պարտիաներում հաղթանակի համար կտրվի 2 միավոր, ոչ ոքիի դեպքում՝ 1։
 
Աղբյուրը` sport.news.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.