News

Միջոցառում Ստեփանավանի թիվ 1 հիմնական դպրոցում

Educational 2014-01-30

Օրերս Ստեփանավանի թիվ 1 հիմնական դպրոցում տեղի ունեցավ հանդիսավոր տողան՝ նվիրված Հայոց բանակի կազմավորման 22-ամյակին:
Հանդիսավոր մասն սկսվեց աշակերտների կողմից ՀՀ պետական դրոշի ներս բերումով և ՀՀ պետական հիմնի կատարումով:
 
Դպրոցի զինղեկը՝ ավագ լեյտենանտ Ա. Հովակիմյանը, հանդիսավորությամբ ընդունեց բոլոր դասարանների ջոկերի հրամանատարների զեկույցները և տողանի բացման մասին զեկուցեց դպրոցի տնօրեն տիկին Գ. Սարգսյանին:
 
Դպրոցի տնօրենն իր հերթին ողջունեց հավաքվածներին՝ ներկայացնելով Հայոց բանակի կարևոր դերը մեր հանրապետության այսօրվա կյանքում:
 
Այնուհետև հնչեցին հայրենասիրական բանաստեղծություններ, երգեր՝ նվիրված Հայոց բանակին: Միջոցառումն ավարտվեց պետական դրոշի դուրս բերումով: Աշակերտները նորանոր բաներ սովորեցին մեր բանակի մասին և մեծ բավականություն ստացան:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.