News

Լևոն Արոնյանը կիսեց միավորը Մագնուս Կարլսենի հետ. Ցյուրիխի մրցաշար

Sports 2014-01-29

Ս. թ. հունվարի 29-ին Ցյուրիխում մեկնարկած կայծակնային խաղի մրցաշարի երրորդ տուրում Հայաստանի ուժեղագույն շախմատիստ, ՖԻԴԵ-ի երկրորդ համար Լևոն Արոնյանը սպիտակներով ոչ ոքի խաղաց աշխարհի ուժեղագույն շախմատիստ Մագնուս Կարլսենի հետ։
Պարտիան ավարտվեց 83-րդ քայլում։
 
Նշեն նաև, որ Արոնյանն առաջին տուրում սպիտակներով հաղթել էր հնդիկ Վիշվանաթան Անանդին, իսկ երկրորդում՝ սեւերով պարտվել ամերիկացի Հիկարու Նակամուրային։
 
Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատարը երրորդ տուրից հետո ունի 1.5 միավոր։ 
 
Երկրորդ տուրում Վիշվանաթան Անանդը կիսեց միավորը Հիկարու Նակամուրայի հետ, իսկ իտալացի Ֆաբիո Կարուանան հաղթեց իսրայելցի Բորիս Գելֆանդին։ Իտալացի գրոսմայստերն ունի 2 միավոր։
 
Աղբյուրը՝ sport.news.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.