News

«Կենգուրու 2014»-ը մաթեմատիկական մրցույթ

Educational 2014-01-29

Հայաստանում արդեն վեցերորդ անգամ կազմակերպում և անցկացնում է աշխարհի ամենասիրված դպրոցական միջազգային մաթեմատիկական մրցույթը՝ «Կենգուրուն»:
Մրցույթին կարող են մասնակցել 3-12-րդ դասարանի բոլոր ցանկացող աշակերտները:
 
Այս տարի մրցույթը տեղի է ունենալու մարտի 27-ին։ Մրցութային փաթեթ-հրավերներն արդեն ուղարկվել են Հայաստանի և Ստեփանակերտի 1252 դպրոցներին: Փաթեթներն ընդգրկում են դպրոցի մասնակցության հայտը, անցկացման մանրամասն կարգը և այլ անհրաժեշտ նյութեր:
 
Աշակերտների մասնակցության վճարումը կատարելու և դպրոցի ցանկում գրանցվելու վերջնաժամկետը փետրվարի 27-ն է:
 
Նշենք, որ մրցույթն անցկացվում է Հայաստանում՝ ՀՀ կրթության և գիտության, Արցախում՝ ԼՂՀ կրթության և գիտության նախարարությունների հովանու ներքո:
 
Աղբյուրը` www.kangaroo.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.