News

Ֆրանսիայում մեկնարկում է կիտրոնների փառատոնը

Featured 2014-01-29

2014թ. փետրվարի 15 - մարտի 5-ը Ֆրանսիայի հարավում գտնվող Մենտոն առողջարանային քաղաքում, որը տեղակայված է Նիսից 30 կմ հեռավորության վրա, տեղի կունենա կիտրոնների ավանդական փառատոնը:
Քաղաքը համարվում է Կիտրոնի մայրաքաղաք, իսկ փառատոնն այնտեղ անց է կացվում արդեն 81-րդ անգամ: Այս տարի տոնակատարության լեյտմոտիվը կդառնա Ժյուլ Վեռնի՝ «Քսան հազար մղոն ջրի տակ» վեպը:
 
Փետրվարի 15-ից մինչև մարտի 5-ը քաղաքի փողոցները զարդարված կլինեն կիտրոններից և նարինջներից պատրաստված բազմամետրանոց կառույցներով:
 
Քաղաքի զարդարման համար մտադիր են ծախսել 150 տոննա ցիտրուս: Տոնակատարության այցելուներին երեկոյան սպասվում է երաժշտական լուսային շոու ծրագիր:
 
Նկարներում կարող եք տեսնել, թե ինչպիսի տեսք է ստանում քաղաքը այս յուրօրինակ տոնի ընթացքում:
 
Աղբյուրը` www.tert.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.