News

«Պեպոն» բեմականացվեց Վարդենիսի ավագ դպրոցում

Educational 2014-01-25

Վարդենիսի Համազասպ Համբարձումյանի անվան ավագ դպրոցի 2013-2014 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի սկիզբը նշանավորվեց հայ դասականներից Գաբրիել Սունդուկյանի մեծ գործի` «Պեպո» կատակերգության բեմականացմամբ:
Ներկայացումը տեղի ունեցավ հունվարի 22-ին:
 
Ստեղծագործությունը բեմականացրել էին VIII «ա» դասարանի աշակերտները` իրենց դասղեկ` Քնարիկ Սաղաթելյանի ջանքերով:
 
Ք. Սաղաթելյանի նվիրվածության, ջանասիրության, մեծ եռանդի և մասնագիտական բարձր կարողությունների շնորհիվ միջոցառման մասնակիցները կարողացան ամբողջությամբ ներկայացնել 19-րդ դարավերջի թիֆլիսահայ միջավայրը`  իր դեկորացիայով ու հագուկապով, լավ հղկված և շեշտադրված բարբառով:
 
Բեմ հանվեց տվյալ ժամանակի իրական կյանքը թե՛ ծիծաղաշարժ կողմերով և թե՛ դրամատիկ լարվածությամբ:
 
Միջոցառումը իր կազմակերպչական, դերասանական խաղի և գրականության ուսուցման տեսանկյունից հիացմունք պատճառեց միջոցառման մասնակիցներին:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.