News

«Արիության դաս»` Լճաշենի միջնակարգ դպրոցում

Educational 2014-01-25

Օրերս Լճաշենի Ա. Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում անցկացվեց «Արիության դաս»` նվիրված ՀՀ զինված ուժերի կազմավորման 22-րդ տարեդարձին:
Արիության դասին մասնակցում էին 10-12-րդ դասարանների աշակերտները, զինղեկ Գ.Մանուկյանը, ՀՀ ՊՆ 32236 զ/մ հրամանատարի ԱՀՏԱԳ տեղակալ մայոր Հ.Ալեքսանյանը, լետենանտ Ս.Պարոնյանը,  շարքային /Պ/ Լ.Ավետիսյանը և շարքային /Պ/ Գ.Հովսեփյանը:
 
Դասի սկզբում մեկ րոպե լռությամբ մասնակիցները հարգեցին Լեռնային Ղարաբաղի պաշտպանական դիրքերում զոհված քաջարի մարտիկ Արմեն Հովհաննիսյանի պայծառ հիշատակը:
 
Դասի ընթացքում ներկայացվեց Հայոց բանակի փառապանծ մարտական ուղին, հայ ժողովրդի ու Հայաստանի անվտանգության ապահովման և մեր հարատևման գործում նրա դերն ու նշանակությունը: Աշակերտները գիտակցում են, որ Հայոց բանակում ծառայելը ոչ միայն պարտք է, այլ նաև կոչում: Բանակը նվիրյալների համար է, որոնց արյան գնով մենք կանք, ապրում ենք և արարում ազատ երկրում:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.