News

«Տյառնընդառաջ» թեմայով միջոցառում Վանաձորի թիվ 17 դպրոցում

Educational 2014-01-24

Հունվարի 21-ին Վանաձորի Մովսես Խորենացու անվան թիվ 17 ավագ դպրոցի VI-1 դասարանում անցկացվեց բաց դաս «Տյառնընդառաջ» թեմայով:
Հայ Առաքելական Եկեղեցին ամեն տարի փետրվարի 13-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո, նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տեառնընդառաջը։ Տեառնընդառաջ նշանակում է Տիրոջն ընդառաջ գնալ։
 
Ժողովրդական սովորույթի համաձայն` օրհնված մոմի կրակով վառում են նաև Տեառնընդառաջի խարույկը։ Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու` խարույկի կրակը բորբոքելիս` հայցում ենք աստծվածային սիրո հուրը։ Տիրոջը տաճարին ընծայելու ժամանակ ժողովուրդը ջահերով և կանթեղներով ելավ Նրան ընդառաջ:
 
Հովսեփն ու Մարիամը Բեթղեհեմում 40 օր մնալուց հետո վերցնում են մանուկ Հիսուսին և գնում Երուսաղեմ՝ Նրան «Տիրոջը ներկայացնելու»։ Սրբազան ավանդության համաձայն՝ երբ տեղ են հասնում, Աստծո հրամանով փակված տաճարի արևելյան դուռը բացվում է։
 
Փետրվարի 14-ին` Տեառնընդառաջ ի տոնական Ս. Պատարագից հետո, բոլոր եկեղեցիներում կատարվում է նորապսակների օրհնության կարգ` զորացնելու նրանց սիրո և հավատարմության դաշինքը։ Սովորության համաձայն` Տեառնընդառաջ ի տոնին նվերներով այցելում են նորապսակներին։

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.