News

Ագրարային համալսարանի ընդունելության համակարգում փոփոխություններ կան

Educational 2014-01-17

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի 2014-2015 ուս. տարվա դիմորդների համար նոր կարգ է սահմանվել: ՀՀ կառավարության որոշման (28.11.2013, №1329 ) համաձայն` 36 մասնագիտություններից միայն 13-ը (տնտեսագիտական, փոխադրումների կազմակերպում և հողային կադաստր) կհամալրվեն կենտրոնացված համակարգով, իսկ մյուս մասնագիտությունների դեպքում դիմորդներն անվճար ուսուցման համակարգի ընդունելության մրցույթին մասնակցելու համար դիմում-հայտում նախապես կարող են հայտագրել միջնակարգ կրթության ատեստատի կամ համապատասխան ավարտական փաստաթղթի` այդ առարկաների պետական ավարտական քննությունների գնահատականը, իսկ պետական ավարտական քննական գնահատականի բացակայության դեպքում` տարեկան գնահատականը:
Ագրարային համալսարանից տեղեկանում ենք, որ նույն մասնագիտությունների վճարովի ուսուցման համակարգ դիմորդները կարող է ընդունվել առանց միասնական քննություններ հանձնելու` որպես մրցութային առարկաների գնահատականներ հայտագրելով ատեստատի կամ համապատասխան ավարտական փաստաթղթի նշված առարկաների քննությունների գնահատականը, իսկ պետական ավարտական քննական գնահատականի բացակայության դեպքում` տարեկան գնահատականը:
 
Մրցութային առարկաներից միասնական քննություն հանձնող դիմորդներն օգտվում են առաջնահերթ ընդունվելու արտոնությունից:
 
Աղբյուրը` panorama.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.