News

Երբ ես լուռ եմ, կարող եմ.....

Educational 2013-02-13

Այս անավարտ միտքի շարունակությամբ մեկնարկեցին աշխարհագրության բաց դասը Ջերմուկի թիվ 1 հիմն. դպրոցի 6-րդ դասարանցիները:

Դասի խթանման փուլում արտահայտված հետաքրքիր մտքերը լուռ, անձայն ուսումնառության հնարավորության մասին, փորձեցին փաստել կիրառական կարողությունների և հմտությունների  կարևորությունը դասապրոցեսի հաջորդական փուլերում:

Դասի հիմնական  նպատակները ուղղորդված էին կիրառական  կարողությունների ձևավորմանը, արժեքային համակարգի պահանջների իրականացմանը.
 
Աշակերտները փորձեցին լազերային լուսարձակի օգնությանբ ցուցադրել իրենց քարտեզագրական իմացությունները: Նրանք  անձայն, լուռ, իրեց տեղերից  լուսարձակի «կետով« ցուցադրեցին առաջադրված աշխարհագրական օբյեկտների տեղը՝ պատի քարտեզի վրա:
 
Առաջադրանքների առավել բարդ հատվածում երեխաները պետք է արտահայտեին կարճ, բայց հստակ, ճիշտ մտքեր «պատկերված» հացերի վերաբերյալ:
 
Դասի ընթացքում աշակերտները իրենց գնահատականները դիտարկեցին գնահատման սանդղակում:
 
Ցանկալի է ժամանակ առ ժամանակ ստեղծել հետաքրքիր ու ոչ սովորական դասապրոցեսներ, որոնք  ուղղորդեն երեխաներին մտածել  և խորհրդածել իրենց այն հասակակիցների մասին, ովքեր ունեն սահմանափակ հնարավորություններ, կամ հենաշարժողական խնդիրների պատճառով սայլակների վրա են...
 
Ջերմուկի թիվ 1 հիմն. դպրոց
Աշխարհագրության ուսուցիչ
Աննա Բաղդասարյան
 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.