News

Թվայնացվել է ավելի քան միլիոն գիրք

Featured 2014-01-16

Բավարիայի պետական գրադարանը (Գերմանական) առաջարկում է իր հաճախորդներին գերմանալեզու տարածության էլեկտրոնային գրքերի ամենամեծ հավաքածուն:
Ավելի քան 1 մլն թվայնացված գրքերի անվճար հասանելիություն կունենան համացանցի օգտատերերն ամբողջ աշխարհում։ Առաջին հերթին, խոսքը 17-19-րդ դարի հրատարակությունների թվային տարբերակների մասին է, որոնց վրա չեն տարածվում հեղինակային իրավունքների սահմանափակումները։
 
Գրադարանն անցկացնում է հատուկ պարապմունքներ, որոնց ընթացքում բոլոր ցանկացողները թվայնացված պարբերականներից օգտվելու հմտություններ են սովորում։
 
Գրադարանի մասին.
 
Բավարական պետական գրադարանը հիմնադրվել է Վետտելսբախյան դուքս Ալբերխտ 5-րդի կողմից: 1663 թվականին Բավարիայում օրենք ընդունվեց, որով բոլոր հրատարակչություններին պարտադրվում էր ցանկացած տպագրված աշխատության երկու նմուշ հանձնել այս գրադարանին: Ի դեպ, այդ օրենքը գործում է մինչ օրս:
 
Ցավոք սրտի, գրադարանի շենքը 85 տոկոսով ավիրվեց Երկրորդ աշխարհամարտի տարիներին, և 500,000 հատոր ոչնչացվեց, բայց չնայած դրան` այս գրադարանը մինչ օրս էլ համարվում Եվրոպայի խոշորագույն գրքերի հավաքածուն ունեցող գրադարաններից մեկը:
 
Աղբյուրը` www.tert.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.