News

ԿԳ նախարարը` դպրոցների վարկանիշավորման մասին

Educational 2014-01-15

Ս. թ. հունվարի 15-ին ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ ՀՀ կրթության և գիտության նախարարության 2014 թվականի գերակա խնդիրների ու ծրագրերի կարևորագույն դրույթներից մեկին` հանրակրթության դպրոցների վարկանիշավորմանը:
Նախարարը նշեց, որ ծրագիրն արդեն իրականացվել է և առաջիկայում արդյունքը կներկայացվի հանրությանը:
 
«Վարկանիշավորման նպատակն է ստանալ առավել օբյեկտիվ ինֆորմացիա տարբեր դպրոցների ուսումնական որակի մասին: Բոլորը խոսում են, թե որ դպրոցն է ավելի լավը, որտեղ տանել երեխային: Որակավորումից հետո հասարակությունը կիմանա, թե որ դպրոցներում է կրթական մակարդակը բարձր: Բացի այս մեզ համար պարզ կլինի, թե որ դպրոցներն են, որ այս կամ այն ցուցանիշով հետ են մնում»,-ասաց նա:
 
Հարցին, թե ծրագիրը արդյո՞ք չի պարունակում կոռուպցիոն ռիսկեր, Արմեն Աշոտյանը հավաստիացրեց. «Փողով ռեյտինգ չենք տալու: Մենք մեր աշխատանքը շատ ենք հարգում: Մենք կլրամշակենք մեթոդաբանությունը և որևէ հանրային կազմակերպությանը իրավունք կտանք իրականացնել այն: Այսպես է արվում նաև տարբեր երկրներում»։
 
Խոսելով հանրակրթական դպրոցներում ընթացիկ տարում իրականացվելիք ծրագրերի մասին՝ նախարարը նշեց, որ նոր ուսումնական տարում շարունակվելու է դասագրքերի փորձարկման գործընթացը, որը թույլ է տալիս նվազեցնել անճշտությունների, վրիպակների քանակը և բարձրացնել դրանց որակը:
 
Հանրակրթական մի քանի դպրոցներում կիրականցվի հայկական ազգային երգ ու պար առարկայի պիլոտային ծրագիր, որը հետագայում կդառնա պարտադիր բոլոր դպրոցների համար:
 
Աղբյուրը` www.tert.am 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.