News

«Ոսկե ծիրան» կինոփառատոնը ֆիլմերը կընդունի մինչև ս.թ. ապրիլի 15-ը

Featured 2014-01-13

«Ոսկե ծիրան» փառատոնի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ «Ոսկե ծիրան» երևանյան 11-րդ կինոփառատոնը կայանալու է 2014 թ. հուլիսի 13-20-ը:
Ֆիլմերի հայտերի ընդունման վերջանաժամկետն է ապրիլի 15-ը: Ընտրող հանձնաժողովի որոշման մասին մասնակիցները կտեղեկացվեն մինչև մայիսի 31-ը:
 
Նշենք, որ փառատոնի նշանաբանն է` «Քաղաքակրթությունների ու մշակույթների խաչմերուկ»: Դիտելով փառատոնը որպես մշակութային խաչմերուկ՝ այստեղ կհանդիպեն տարբեր էթնիկ, ազգային, կրոնական, գեղագիտական պատկանելության ռեժիսորներ ու ֆիլմեր՝ ուրույն տեսանկյունից պատմելով սովորական մարդկանց առօրյա կյանքի, հոգսերի ու ուրախությունների, կենցաղի ու նիստուկացի, հավատի ու հուսահատության մասին:
 
Աղբյուրը` www.gaiff.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.