News

Միջոցառում Գավառի թիվ 5 հիմնական դպրոցում

Educational 2014-01-08

Գավառի թիվ 5 հիմնական դպրոցում Ամանորին նվիրված ցերեկույթը 3-րդ դասարանի աշակերտներին պարգևեց հաճելի, ուրախ ու տոնական տրամադրություն:
Ցերեկույթի ժամանակ աշակերտները ներկայացրին Ամանորի անցկացման բազմազանությունը աշխարհի տարբեր երկրներում: Այս ցերեկույթը յուրօրինակ էր նաև նրանով, որ աշակերտները ցուցաբերեցին իրենց ստացած գիտելիքները, հետաքրքիր հանելուկներ, մրցութային խաղեր, ամանորյա զվարճանք, կատակներ:
 
Ցերեկույթը անմոռանալի հիշողություն թողեց և՛ ծնողների, և՛ աշակերտների մեջ: Երեխաները` հեքիաթների հերոսներ դարձած, երգում էին, պարում, արտասանում:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.