News

Ամանորը Զովաբերի միջնակարգ դպրոցի չորրորդ դասարանում

Educational 2013-12-28

Նոր տարին թակեց Զովաբերի միջնակարգ դպրոցի չորրորդ դասարանցիների դուռը ևս: Բոլորը պատրաստվել էին, բայց այս անգամ ոչ թե գնումներ կատարելով, այլ բանաստեղծություններ, հումորներ, երգեր սովորելով:
Աշակերտներից ամեն մեկը դարձել էր մի փոքրիկ «Ձմեռ պապիկ», որոնք բարեմաղթանքներ էին ասում տոնի առիթով: Իսկ աշակերտների երգը ուրախություն պատճառեց թե́ իրենց, թե́ հյուր եկած երեխաներին:
 
Փոքրիկ ցերեկույթը համեմված էր դասամիջոց-հումորներով, երգով: Ներկայացրին զարմանալիքներ` տարբեր երկրներում, տարբեր սովորույթներով նշվող Նոր տարվա մասին, իսկ վերջում «Մեծ Ձմեռ պապիկից» ստացան փոքրիկ նվերներ:
 
Ցերեկույթը ամփոփվեց ուսուցչի բարեմաղթանքներով` աշակերտներին մաղթելով խինդ ու բերկրանք:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.