News

Հեքիաթների հերոսները` Գյումրու թիվ 15 դպրոցում

Educational 2013-12-28

Գյումրու թիվ 15 հիմնական դպրոցի մեծ դահլիճում Ամանորյա տոնական մթնոլորտ էր: Զարդարված տոնածառի շուրջ հավաքվել էին նախակրթարանի սաներն և տարրական դասարանների աշակերտները` գեղեցիկ և բազմազան հագուստներով:

Դպրոցի տնօրենի նախաձեռնությամբ երեխաներին հյուր էին եկել հեքիաթի հերոսներ Արջուկն ու Մաշան, Սարդ մարդը: Բոլորը միասին երգեցին, պարեցին, խաղեր խաղացին:

Տոնահանդեսի ջերմ մթնոլորտն ավելի ջերմացավ, երբ դահլիճ մտավ Ձմեռ պապը` նվերներով պարկը շալակին: Ջմեռ պապը ողջունեց բոլոր թոռնիկներին և շարունակեց ուրախանալ նրանց հետ. հանելուկներ առաջադրեց, իսկ փոքրիկները փորձեցին գուշակել: Երգն ու պարը թևածում էր դահլիճում:

Բոլորը զվարճացան հեքիաթի հերոսների և Ձմեռ պապի հետ միասին:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.