News

Միջոցառում Գանձակ գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցում

Educational 2013-12-27

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ Գանձակ գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցում կազմակերպվեցին տոնական ուրախ միջոցառումներ: Կրտսեր դպրոցի բոլոր դասարաններում դասվարները ջանք չէին խնայել երեխաների ամանորյա հեքիաթը դարձնելու անմոռանալի տոն:
Հանդիսությունների սրահում ստեղծված էր տոնական տրամադրություն. տարբեր հեքիաթների բեմադրություն, բազմաթիվ հեքիաթային հերոսներ, ամանորյա երգեր, բանաստեղծություններ, Ձմեռ Պապ և Ձյունանուշ, ջերմ բարեմաղթանքներ:
 
Դպրոցի մանկավարժական անձնակազմը, միանալով դպրոցի աշակերտների շուրթերից հնչած բարեմաղթանքներին, ցանկանում է, որ 2014 թ. լինի միայն նվաճումների, առաջխաղացման, բացահայտումների, ժպիտների տարի:
 
Եվ թող բոլորի առջև բացվեն ամանորյա բոլոր հեքիաթների ու հրաշքների դռները՝ բերելով անսահման երջանկություն և խաղաղություն ամբողջ աշխարհին:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.