News

Գեղարվեստական շաբաթ Ա.Շահինյանի անվան Ֆիզմաթ դպրոցում

Educational 2013-12-26

Ֆիզմաթ դպրոցի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցան միջոցառումներ նվիրված հայ գրողներ` Սիամաթոյի և Վահան Թեքեյանի 135-ամյակներին,10 «բ» (դասղեկ` Ա.Լազարյան) և 10 «ե» (դասղեկ` Ա.Մանուկյան) դասարանների աշակերտների կողմից:
Գեղարվեստական շաբաթը շարունակվեց 10 «գ» (դասղեկ` Ա.Սարգսյան) դասարանի աշակերտների ուժերով պատրաստած հայ մեծանուն գրող Վ.Սարոյանի 105-ամյակին նվիրված միջոցառումով, որը վերածվեց մարդկային արժեքների գնահատման և հայրենասիրության մի յուրօրինակ բաց դասի: 
 
Իսկ 10 «դ» (դասղեկ` Մ.Հարությունյան) դասարանի աշակերտների կողմից` անվանի դրամատուրգ Պերճ Զեյթունցյանի 75-ամյակին նվիրված միջոցառումով: Մեծարման և գնահատանքի ջերմ խոսքեր հնչեցրին գրողի մասին և հանդիսատեսի դատին հանձնեցին մի հատված «Ոտքի՛, դատարանն է գալիս» պիեսից:
 
Միջոցառումները զուգակցվում էին գրողների կյանքն ու գործունեությունը պատկերող տեսանյութերով, որոնք պատրաստված էին ֆիզմաթ դպրոցի գեղագիտական կենտրոնի և ինֆորմատիկայի ամբիոնի կողմից:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.