News

Ներկայացում-դաս Մերձավանի միջնակարգ դպրոցում

Educational 2013-12-25

Մերձավանի միջնակարգ դպրոցում փոխտնօրեն Է. Կարապետյանի նախաձեռնությամբ իրականացվող «Հայոց լեզու» և «Հայ գրականություն» առարկաների դրվածքի ուսումնասիրումը եզրափակվեց ներկայացում-դասով, որը վարեց առարկայական մասնախմբի ղեկավար Զ. Ջիվանյանը:
Դասին մասնակցեցին 11-րդ և 6-րդ դասարանի աշակերտները` երիցս ապացուցելով, որ հայրենիքը անգնահատելի արժեք է, որ իրենք Հայկ նահապետի արժանի հետնորդներն են և գիտեն, թե որտեղից են գալիս և դեպի ուր են գնում:
 
Բեմականացմամբ, հետաքրքիր կերպարներով (Մ. Խորենացի, Հայկ, Բել, Արամանյակ, Կադմոց և այլն), ուսուցման նորօրյա մեթոդների սահուն կիրառմամբ և ասելիքի հարստությամբ դասը աշակերտներին և դասալսողներին բերեց այն համոզման, որ, հիրավի, «Քաջերի սերունդները քաջերն են» և «Քաջերի սահմանը նրանց զենքն է, որքան կտրում է, այնքան տիրում է», իսկ «…բարբարոսները շատ կգան ու կանցնեն անհետ…»:
 
Դասն ավարտվեց խաղաղության փառաբանմամբ` ի դեմս բոլոր ժամանակներում հայրենիքի սահմանները հսկող զինվորների, և պատերազմի դատապարտմամբ` ի դեմս դրանց հրահրողների` «Ո՛չ` պատերազմին, այո՛ ` խաղաղությանը» կարգախոսով:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.