News

«Ի՞նչ, ո՞րտեղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղը Գյումրու թիվ 1 դպրոցում

Educational 2013-12-24

Գյումրու թիվ 1 ավագ դպրոցում տեղի ունեցավ «Ի՞նչ, ո՞րտեղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղը` կենսաբանություն առարկայից: Խաղի նպատակն էր մարզել աշակերտների ինտելեկտուալ հնարավորությունները և հետաքրքրություն առաջացնել կենսաբանություն առարկայի նկատմամբ:
Թիմերի ավագները ներկայացրին իրենց անվանումները` «Աորտա», «Սիներակ» և բացահայտեցին` որն ինչ է նշանակում, ինչ առանձնահատկություն ունի: Սրան հաջորդեց երաժշտական ընդմիջումը: Այնուհետև խաղն ընթացվ 5 փուլով, որի ընթացքում տրվեցին հարցեր ընդհանուր կենսաբանության, ֆլորայի, ֆաունայի, բժշկագիտության, էկոլոգիայի վերաբերյալ:
 
Ընթացքում հնչում էր երաժշտություն և երեխաները փորձում էին գտնել տվյալ ստեղծագործության անվանումը և հեղինակին: Թիմերը հարցեր հղեցին նաև հանդիսատեսին:
 
Վերջում 2 թիմերը նվերներ փոխանակեցին: Տնօրեն Ն. Թադևոսյանը հաղթող «Աորտա» թիմին հանձնեց պատվոգիր, իսկ պարտվող «Սիներակ» թիմին ակտիվ մասնակցության համար` գովասանագիր: Պատվոգրի արժանացան նաև թիմերի լավագույն խաղացողներ Վրեժ Հովհաննիսյանը և Ներսիկ Ղալաչյանը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.