News

Գրական-երաժշտական ցերեկույթ Գանձակ գյուղի թիվ 2 դպրոցում

Educational 2013-12-24

Աշակերտի ինքնուրույն մտածողության, հարուստ հոգևոր աշխարհի, ազգային հոգեբանության ձևավորման գործում մեծ է գեղարվեստական գրականության դերը:
Այդ նպատակով Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ գրական-երաժշտական ցերեկույթ` «Ավետիք Իսահակյան» թեմայով:
 
Միջոցառմանը մասնակցում էին 11-րդ դասարանի աշակերտները: Նրանք հանդես եկան գեղեցիկ պարով, երգով ու ասմունքով: Ներկայացրին Իսահակյանի հայրենիքի, սիրո, մայրության ու պանդխտության մոտիվները, որոնք դաստիարակում են սեր բնության հանդեպ, սեր` մեր արմատների, փառքերի, ժողովրդական երգ ու բանի, ծնողի ու մարդու հանդեպ:
 
Միջոցառման հեղինակը հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Անուշ Բարսեղյանն էր:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.