News

Միջոցառում Պարույր Սևակի տուն-տանգարանում

Educational 2013-12-24

Բամբակաշատի միջնակարգ դպրոցի 10-րդ,11-րդ և 12-րդ դասարանների մի խումբ աշակերտներ ուսուցիչների ուղեկցությամբ ուղևորվեցին Զանգակատուն` հանճարեղ Պ. Սևակի ծննդավայր և տուն-թանգարան: Թանգարանային հաճելի լռությունը խախտվեց աշակերտների ելույթներից. Սևակի ստեղծագործություններն էին արտասանում: Սևակյան տողերը անկեղծ ու գեղեցիկ էին հնչում նրանց շուրթերից:
Թանգարանի տնօրենը շնորհակալություն հայտնեց աշակերտներին` նշելով, որ հիացած է նրանց գիտակցական մակարդակով, պահվածքով, Սևակին հասկանալու և մատուցելու ունակությամբ: Շիրմաքարին ծաղիկներ դնելուց հետո աշակերտները հրաժեշտ տվեցին սևակյան աշխարհին:
 
Հաջորդ կանգառը Նորավանքի հոգևոր և մշակութային կենտրոնն էր: Վանքային համալիրը աշակերտներին գրավեց իր արտաքին տեսքով, ինչպես նաև բազմաթիվ մեծարժեք խաչքարերով, որոնց մեջ առանձնանում էր Մոմիկի աշխատանքը:
 
Վերադարձին աշակերտները եղան Խոր վիրապում: Խոր վիրապի վերաբերյալ աշակերտների գիտելիքները ավելի ամրապնդվեցին:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.