News

Ցուցադրական – բաց դաս Ջերմուկի թիվ 1 հիմնական դպրոցում

Educational 2013-12-20

Անսովոր հետաքրքիր և իմաստավորված հագեցվածությամբ է շնչում Ջերմուկի թիվ 1 կրթարանի առօրյան: Ցուցադրական դաս էր կազմակերպվել 3 «ա» դասարանում: Դասարանը շնչում էր թարմությամբ, դպրոցականների հագ ու կապը անչափ գեղեցիկ էր, աշակերտական, վառ: Դասի վայրկյանները ընթանում են հրթիռի արագությամբ: Դասի ընթացքում կիրառվում է մտագրոհի մեթոդը, որի ժամանակ արագորեն հնչում են այն նոր արժեքները, որոնք դպրոցականներին ուղեկցում են 2-րդ դասարանից: Այնուհետ այս արժեքներից դպրոցականների կանխագուշակմամբ կարևորվում է մայրենին՝ մեր մայր լեզուն: Դպրոցակններն առանց դժվարության բնութագրում են մեր չքնաղ մայրենին, պատմում նրա անցած բարդ ուղու մասին, այն բարդությունների մասին, որոնց միջով անցնելով, այն դարձել է էլ ավելի մաքուր, անաղարտ: Ասում ու հիշեցնում, որ մեր նախնիները անսահման մեծ նվիրվածությամբ պահել ու պահպանել են մեր մայր գանձը:

Խմբային, համագործակցական աշխատանքի ժամանակ աշակերտները հորինեցին հանելուկ, աքրոստիկոս, ոտանավոր, շարադրություն: Մայրենիի դասի իմաստավորման փուլին հաջորդեց կշռադատման փուլը, որի ժամանակ կիրառվեց քառաբաժանման մեթոդը և խմբերին տրվեցին խնձորի պատկերով քարտեր, որտեղ յուրաքանչյուր խումբ նշեց, թե ինչ սովորեցին դասի ընթացքում և խնձորները կախվեցին խնձորենուց: Խնձորենին վերածվեց իմաստուն ծառի՝ խելամիտ ու գեղեցիկ մեկնաբանություններով: Համեմատելով՝ խմբերը կշռադատում են՝ խնձորենու պես իմաստուն է մեր չքնաղ մայրենին:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.