News

Տեղի ունեցավ «Ես ուսանող եմ-2013» ֆոտոմրցույթի ամփոփման արարողությունը

Featured 2013-12-20

Ս. թ. դեկտեմբերի 19-ին Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում ամփոփվեց «Ես ուսանող եմ-2013» ֆոտոմրցույթի արդյունքները: Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդական քաղաքականության վարչության պետ Արմեն Պապյանը, ողջունելով ներկաներին, նշեց այն հաճելի փաստը, որ մրցույթին մեր երկրից բացի` ներգրավված են նաև 4 այլ երկրների մասնակիցներ: Եվ նախարարությունը միշտ պատրաստ է համագործակցել երիտասարդական հասարակական կազմակերպությունների հետ ու աջակցել նրանց ինչպես ստեղծագործական, այնպես էլ` նմանօրինակ մշակութային միջոցառումներ կազմակերպելու հարցում:
Ներկաներից ողջույնի խոսքով հանդես եկան նաև ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանը, մրցույթի ժյուրիի նախագահ, հայտնի հեռուստահաղորդավար Կարեն Քոչարյանը, ով կարևորեց, երիտասարդների շրջանում նմանօրինակ մրցույթների կազմակերպումը, դրա շարունակականության խրախուսումը և ավելացրեց. «Մենք տեսանք գեղեցիկ աշխատանք, գեղեցիկ արդյունք, և վերջապես մեզ համար այս մրցույթի շրջանակներում բացահայտեցինք լուսանկարչության մեջ ինքնատիպ ձեռագրեր, իսկ դա արդեն հեռանկարային լինելու լուրջ երաշխիք է: Ես շատ ուրախ եմ, որ ներկայում ունենք այսպիսի երիտասարդներ, այսպիսի վառ անհատականություններ»:
 
Հաղթող ճանաչված մասնակիցները մրցանակներ ստացան 7 անվանակարգում՝ «Լավագույն լուսանկարը թեմայով», «Լավագույն ռեպորտաժ», «Հումորի համար», «Գեղարվեստական արժեքի համար», «Լավագույն սև-սպիտակ լուսանկար», «Վավերագրական լուսանկար» և «Ժողովրդի ընտրություն»: «Լավագույն սև-սպիտակ լուսանկար» անվանակարգում առաջին տեղը գրավեց Աստղիկ Հակոբյանը, 2-րդը` Վորմնադիրյան Ադելաիդան, 3-րդը Մորիս Ամիրյանը: «Հումորի համար» անվանակարգում 1-ին տեղը գրավեց Արսենյան Սոնան, 2-րդը` Ալոյան Արաքսյան, 3-րդը` Աղաջանյան Մարիան: «Վավերագրական լուսանկար» անվանակարգում 1-ին տեղը գրավեց Անահիտ Հարությունյանը, 2-րդը` Մերի Մովիսիյանը, 3-րդ տեղին արժանացավ Լամինա Մաչկալյանը: «Գեղարվեստական արժեքի համար» անվանակարգում 1-ին տեղը գրավեց` Անահիտ Մարտիրոսյանը, 2-րդը` Շուշան Մովսեսյանը և 3-րդ տեղը գրավեց Հարութ Սարոյանը: «Լավագույն լուսանկարը թեմայով» անվանակարգում 1-ին տեղը գրավեց Սերգեյ Կոսակյանը, 2-րդը` Հովհաննիսյան Օնիկը, 3-րդը` Ասատրյան Հերմինեն: «Լավագույն ռեպորտաժ» անվանակարգում 1-ին տեղին արժանացավ Մայա Հարությունովան, 2-րդին Թովմասյան Մարիաննան, 3-րդ տեղը գրավեց Սաֆարյան Միխայիլը: «Ժողովրդի ընտրություն» անվանակարգում 1-ին տեղը նվաճեց` Աննա Հովսեփյանը, 2-րդ տեղը զբաղեցրեց Իզաբելլա Հակոբյանը, 3-րդը՝ Սերգեյ Հովսեփյանը:
 
Մրցույթի նպատակն է լուսանկարների միջոցով ցույց տալ ուսանողության իրական կյանքը, հետաքրքրությունները, առօրյան, ուսուցման ընթացքը, հանգիստը, արդիական մարտահրավերների հանդեպ վերաբերմունքը և այն ամենը, ինչն ըստ մրցույթի մասնակիցների` արտացոլում է ժամանակակից ուսանողության առօրյան ու հետաքրքրությունները: Մրցույթի հաղթողների համար կկազմակերպվեն նաև օպերատորական արվեստի եւ լուսանկարչության դասընթացներ:
 
Աղբյուրը` www.aravot.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.