News

Բարության տոն` Սիամանթոյի անվ. դպրոցում

Educational 2013-02-12

Փետրվարի 17-ին աշխարհում նշվում է Ինքնաբուխ բարության տոնը: Հայաստանում երևի թե առաջինը այդ տոնը նշեցին Երևանի Սիամանթոյի անվան հիմնական դպրոցի սաները, նշեցին մի քանի օր շուտ` տեղեկացնելու համար բոլորին, ովքեր չգիտեն, որ նման տոն կա աշխարհում:

Տոնը  նվիրված էր  բարությանը`  անշահախնդիր  և  ինքնաբուխ:  

Պատանի  սիամանթոյականները   երգով ու   պարով  պատմեցին, որ  փոխվել են  ժամանակները.  դարը  դարձել է  համակարգչային,    դպրոցը`  էլեկտրոնային,    բայց միևնույնն է`   բոլոր  ժամանակներում  «Աշխարհին բարություն է պետք»: 
 
Նրանք   կոչ  արեցին աշխարհի  մարդկանց`  նվիրել  միմյանց   բարություն,   որ  կանգ առնեն  աշխարհի  բոլոր  փոթորիկները  ու  բացվի    մարդկության   կապույտ առավոտը: 
 
Դպրոցի բեմում  բազմիցս   հնչած  Սիամանթոն  մեկ անգամ ևս   ազդարարեց.
 
Ձեռքեր անպի՜ղծ, ձեռքեր յուռթի՛ եւ արգաւա՜նդ, 
Ձեռքեր բարի՜ եւ բեղմնաւոր, ձեռքեր վսե՜մ եւ վճռակա՜ն, 
Երբ ցորեանին սրբազան սերմը ձեր ափին մէջ, 
Հալած ոսկու հեղեղի պէս լայնաբուռն կը ցանէիք...։ 
 
Երեխաները  կոչ  արեցին  մարդկանց   չթաքցնել  հոգու  բարությունը  ու  չվախենալ, որ  ուրիշները  դա չեն  հասկանա ու չեն  գնահատի: Փոխվել է  դպրոցը,   փոխվել են  ժամանակները,  բայց բոլոր  ժամանակներում   բարությունն ու  փոխօգնությունը եղել են ու կմնան որպես   մարդկության   հզոր  արժեքներ:
 
Մալաթիա-Սեբաստիա  վարչական  շրջանի   ղեկավար   Դավիթ  Օհանյանը     հավաստիացրեց, որ      խորապես իմաստալից  միջոցառումը  հանդիսատեսներից յուրաքանչյուրին   ողողեց  վարակիչ  բարությամբ   և   շնորհակալություն  հայտնեց  դպրոցի  մանկավարժական   կոլեկտիվին`    նման   ուսանելի  միջոցառումների   միջոցով  սերնդին  կրթելու և դաստիարակելու  անձնվեր  աշխատանքի համար: 
 
Դպրոցի  տնօրեն  Աննա  Ստեփանյանը    շեշտեց,  որ      բարությանը  հավատում են նրանք, ովքեր  կարողանում են դա  ստեղծել: Տոնը արժևորվեց նրանով,   որ    այդ   դահլիճից յուրաքանչյուրն   իր հետ տարավ մի քիչ  բարություն,     ինչն  այսօր  շատ է  պակասում մեր  հասարակության մեջ:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.