News

Սերբիայի մշակույթի օրերը Երևանում

Featured 2013-12-19

ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնում են, որ դեկտեմբերի 18-ից մինչև դեկտեմբերի 22-ը Երևանում կանցկացվեն Սերբիայի մշակույթի օրեր:
Այսօր` դեկտեմբերի 19-ին, ժամը 15:00-ին Ռուսական արվեստի թանգարանում կբացվի գեղանկարիչ Դանիել Բաբիչի աշխատանքների ցուցահանդեսը, որը կտևի մինչև դեկտեմբերի 30-ը: Նույն օրը ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի կունենա «Ինգմար պիանո դուո» դուետի համրգը (Ալեքսանդր Գլիգիչ, Սլոբոդնկա Ստևիչ):
 
Դեկտեմբերի 20-ին, ժամը 15:30-ին Հայաստանի ազգային գրադարանում Դարկո Պոլիչը կներկայացնի Նովի Սադ քաղաքում հայկական եկեղեցու վերակառուցման նախագիծ: Իսկ երեկոյան՝ ժամը 19:30-ին, Առնո Բաբաջանյան համերգասրահում կրկին ելույթ կունենա «Ինգմար պիանո դուո» դաշնամուրային դուետը:
 
Հայաստանի մշակույթի օրերը Սերբիայում անց են կացվում 2010 թվականից: Վերջին միջոցառումը՝ 2011 թ. հունվարի 19-ից փետրվարի 6-ը Նովի Սադ քաղաքի Ժամանակակից արվեստի թանգարանում Ս. Փարաջանովի աշխատանքների ցուցահանդեսն էր և արվեստագետի ֆիլմերի ցուցադրությունը:
 
Աղբյուրը` aysor.am
 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.