News

Տարին կամփոփվի երաժշտական նոտայով

Featured 2013-12-18

ՀՀ մշակույթի նախարարությունը և Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ 2013թ. երաժշտական տարին ամփոփում են հայազգի երկու մեծանուն արտիստներին՝ Բարսեղ Թումանյանին և Հովհաննես Չեքիջյանին նվիրված հանդիսություններով:

Դեկտեմբերի 21-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա հայ հռչակավոր օպերային երգիչ (բաս), ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանի ծննդյան 55-ամյա և ստեղծագործական կյանքի 33-ամյա հոբելյաններին նվիրված համերգ-հանդիսություն, որտեղ Էդուարդ Թոփչյանի հանդես կգա ինքը՝ մեծանուն երգիչը։

Ծրագրում, մասնավորապես, կներկայացվեն Վերդիի, Մոցարտի, Չայկովսկու, Սպենդիարյանի, Բիզեի, Գունոյի, Մուսորգսկու ստեղծագործություններից: Դեկտեմբերի 23-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Ֆիլհարմոնիկը կներկայացնի համերգ՝ նվիրված դիրիժոր, խմբավար, Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանի ծննդյան 85-ամյա հոբելյանին։

Մաեստրո Չեքիջյանի ղեկավարությամբ հանդես կգան Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը և անվանի օպերային երգիչներ Բարսեղ Թումանյանը (բաս), Իրինա Զաքյանը (սոպրանո), Պերճ Քարազյանը (տենոր), Սոնա Մովսեսյանը (սոպրանո), Մանուշ Հարությունյանը (մեցո), Սարգիս Աղամալյանը (տենոր), Բողոս Բեազբեկյանը (բարիտոն), Զոհրաբ Զոհրաբյանը (բաս): Ծրագրում կհնչի Վերդի՝ «Նաբուկո», «Ազգերի հիմնը»,  Ռեքվիեմ (հատվածներ):

Աղբյուրը` aravot.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.