News

Միջոցառում` նվիրված Անվտանգ ինտերնետի միջազգային օրվան

Educational 2013-02-12

Երևանի Վ.Համբարձումյանի անվան թ. 12 հիմնական դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհու Գայանե Սամվելյանի նախաձեռնությամբ մի խումբ 9-րդ դասարանցիներ որոշեցին պատրաստել էլեկտրոնային ցուցադրումներ «Հաղորդակցվիր առցանց ապահով» խորագրով՝ նվիրված Անվտանգ ինտերնետի միջազգային օրվան:

Ցուցադրումները պատրաստել էին 9-րդ դասարանի աշակերտներ ` Պետիկյան Ալինան, Մովսիսյան Մարիաննան, Մաթևոսյան Տիգրանը, Նազարյան Արփինեն: 

Ցուցադրումների  թեմաներն էին  «Սոցիալական կայքերում  անվտանգ հաղորդակցում», «Էլեկտրոնային փոստ և անվտանգություն», «Կախվածություն ինտերնետից»:
 
Ցուցադրումներ պատրաստող աշակերտները  որոնել և բազմաբովանդակ տեղեկություններ էին  գտել համացանցից  և տեղադրել իրենց աշխատանքներում: Այնուհետև նրանք առաջարկեցին այդ աշխատանքները ներկայացնել 6-9-րդ դասարաններում և կազմակերպել քննարկումներ թեմայի վերաբերյալ: 
 
Ցուցադրումից առաջ հեղինակները կազմակերպեցին քննարկում , թե  ի՞նչ են հասկանում  իրենց հասակակիցները` ինտերնետից անվտանգ օգտվել ասելով: Պարզվեց, որ շատ երեխաների մոտ դա միայն հակավիրուսային ծրագիր համակարգչում ունենալն էր:
 
Այնուհետև ասվեց,  որ արդեն 10  տարի է` փետրվարի 5-ը նշվում է որպես անվտանգ ինտերնետի միջազգային օր: Երեխաները ծանոթացան safe.am և http://safeinternet.am/ կայքերին:
 
Դասի վերջում կատարվեց անդրադարձ, աշակերտները նշեցին, թե ինչ նոր և օգտակար տեղեկություններ ստացան ցուցադրման ընթացքում և ինչպես կօգտվեն  համացանցից հետագայում: 
 
Ի դեպ, աշակերտներն իրենց ուսուցչուհու հետ մասնակցեցին «Պահպանենք երեխաների առցանց անվտանգությունը»  միջոցառմանը , որ կազմակերպել էին Մայքրոսոֆթ Հայաստան և Վորլդ Վիժն ընկերությունները, և ստացան պատվոգրեր:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.