News

Հայ-վենետիկյան 16-դարյա հարաբերությունները

Educational 2013-12-18

Վենետիկի համալսարանի դասախոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սոնա Հարությունյանը ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հետ հանդիպման ժամանակ խոսել է համալսարանի գոյության պատմության և առկա խնդիրների մասին:

Արդեն չորս տասնամյակ Վենետիկի համալսարանում գործող հայագիտության ամբիոնն այժմ կարիք ունի պետական աջակցության: ԿԳ նախարարը խոստացել է ընդառաջել և հնարավորությունների սահմաններում օժանդակել:

Սոնա Հարությունյանը Վենետիկի համալսարանի հայագիտության ամբիոնում է 2002թ., նա դասավանդում է հայոց լեզու և գրականություն:

Նախարարի հետ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հայ-վենետիկյան 16-դարյա հարաբերություններին  և  համալսարանին, որտեղ դասավանդվում է 40 լեզու:

Աղբյուրը` aravot.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.