News

«Երկրաչափական պատկերների համաժողով»

Educational 2013-12-17

Երկրաչափությունը ճարտարապետի քերականությունն է». այս խորագրով Գյումրու թիվ 1 ավագ դպրոցում տեղի ունեցավ միջոցառում, որտեղ «գլխավոր դերերում» պատկերներն էին:

Աշակերտներից յուրաքանչյուրը ներկայացնում էր երկրաչափական մի պատկեր և կրում իր նշանով էմբլեմ, որից հետո պարզ ու մատչելի լեզվով  ներկայացնում իրեն: Քառակուսին, օրինակ, հպարտացավ, Ուղիղ անկյունը սխալվեց, Կետը սարսափելի նեղվեց, Զուգահեռագիծն ու Շեղանկյունը տխրեցին, իսկ գոռոզ Ուղղանկյուն եռանկյունը հիշեցրեց, որ Պյութագորասն իրենով է հայտնի:

Եռանկյունը համեստորեն ներկայացրեց իր ընտանիքը: Անկյունը խիստ վիրավորվեց Գնդից: Ուշացած եկավ Սեղանը և բոլորին հրավիրեց սեղանի մոտ՝ քաղցրավենիք համտեսելու: Ուրախ ծափերով համաժողովն ավարտվեց:

Կատակային, բայց խորքային գիտելիքով ու լրջությամբ լեցուն բաց դասին ներկա գտնվողները  վերհիշեցին իրենց երկրաչափական գիտելիքնեը և իրենք էլ փորձեցին մասնակցել առաջարկվող գլուխկոտրուկին:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.