News

Ինտելեկտուալ խաղ-մրցույթ «Գիտելիքը ուժ է»

Educational 2013-12-17

Օրերս Լճաշենի Ա. Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում աշակերտական խորհրդի և ԴԱԿ Ծովինար Կարապետյանի նախաձեռնությամբ կազմակերպվեց և անցկացվեց «Գիտելիքը ուժ է» ինտելեկտուալ խաղ-մրցույթ:

Աշակերտական  խորհուրդը  պատրաստել  էր վահանակ՝ «Լավագույններից  լավագույնը» խորագրով: Դասասենյակի   գեղեցիկ ձևավորումը ոգևորում էր մասնակիցներին: Նրանց էր   փոխանցվում նաև հանդիսատեսի մեծ ոգևորությունը: Եզրափակիչ  փուլում   մրցեցին  նախորդ   երեք   փուլերում  հաղթող ճանաչված աշակերտները:  Հարցերը բազմաբնույթ էին, որոնք  կազմել  էին աշակերտական խորհրդի  մշակութային հանձնախմբի անդամները:

 Միջոցառման    վերջում   դպրոցի   տնօրեն Ա. Մուրադյանը շնորհավորեց  և շնորհակալագիր հանձնեց մրցույթի հաղթողին՝ 10-րդ «ա» դասարանի  աշակերտ Կարապետ Սիմոնյանին:                          

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.