News

«Հրաբուխ» Գյումրու թիվ 15 հիմնական դպրոցում

Educational 2013-12-17

Գյումրու թիվ 15 հիմնական դպրոցի փոքր դահլիճում 5-րդ «ա» դասարանում «Բնագիտություն» առարկայից բաց-դաս էր: Դասի թեման էր` «Երկրակեղևի շարժումները. հրաբուխներ, երկրաշարժ: Երկրաշարժից պաշտպանվելու միջոցները»:

Ուսուցչուհին պատրաստել էր շնորհանդես և դասն անցկացրեց թեթևացնող մեթոդով: Աշակերտները շատ ակտիվ մասնակցում էին` ուսուցչուհու առաջադրած հարցերին տալով լիարժեք պատասխաններ: Դասի ընթացքում փորձով ցուցադրվեց հրաբխի առաջացումը, որի համար անհրաժեշտ պարագաները աշակերտները իրենք էին պատրաստել:

Աշակերտները, տնօրինությունը և դասին ներկա ուսուցիչները 1 րոպե լռությամբ հարգեցին 1988թ. երկրաշարժի զոհերի հիշատակը: Աշակերտները կարողացան նշել երկրաշարժից պաշտպանվելու մի շարք կանոններ, ասմունքեցին «Աղետիկը» գրքից փոքրիկ բանաստեղծություններ: Ուսուցչուհին ցուցադրեց նույն վերնագրին համապատասխան ուսուցողական մուլտֆիլմ:

Ամրապնդման փուլում բաժանեց հարցաթերթիկներ, որոնց պատասխաններից ենթադրվեց թեմայի յուրացման մակարդակը: Աշակերտներից յուրաքանչյուրին բաժանվեցին բուկլետներ «Երկրաշարժից պաշտպանվելու կանոններ»-ի վերաբերյալ, իսկ դասի ավարտին գնահատվեցին բոլորը` ստանալով տնային առաջադրանքներ: Բաց-դասը շատ հագեցած էր և ուսանելի:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.