News

Սպորտսմենուհի, գեղեցկուհի… Լիլիթ Թադևոսյանը

Educational 2013-12-17

Օրերս Գյումրու թիվ 15 դպրոցի փոքրիկ դահլիճում 7-րդ դասարանցիների դասղեկի ժամին տեղի ունեցավ շնորհանդես, որը կազմակերպել էր տնօրինությունը նույն դասարանի աշակերտուհի և հիանալի թենիսիստուհի Լիլիթ Թադևոսյանի համար:

Շնորհանդեսը պատրաստել էր ինֆորմատիկայի ուսուցչուհի Ա. Հարությունյանը` զետեղելով Լիլիթի ստացած բոլոր գովասանագրերն ու պատվոգրերը, ինչպես նաև տեսահոլովակներ մարզասրահում նրա պարապմունքների տեսագրություններից: Լիլիթ Թադևոսյանը Գյումրու թիվ 15 դպրոց հաճախում է անցյալ ուսումնական տարվանից:

Աշակերտուհին աչքի է ընկել իր առաջադիմությամբ և խոհեմությամբ, բայց բոլորի զարմանքը մեծ էր, երբ իմացան, որ այդ փխրուն և գեղեցկադեմ աղջնակը ցուցաբերում է մեծագույն հաջողություններ նաև «Թենիս» սպորտաձևում` արժանանալով մի շարք մրցանակների և Ոսկե մեդալի:

Տնօրեն Ս. Համբարձումյանը պարգևատրեց Լիլիթին պատվոոգրով, շնորհակալություն հայտնեց ծնողներին և մաղթեց մեր գեղեցկուհուն նորանոր հաջողություններ հետագա մրցումներում և ուսման մեջ: Ուրախ ենք, որ դպրոցի սպորտսմենների շարքը համալրվեց ևս մեկով, ում ցուցաբերած խաղի դեմ դեռ չի գտնվել ոչ մի «հակաթույն» (այս խոսքերով է մեկնաբանել Լիլիթի խաղը նրա մարզիչը` Գ. Սուվարյանը):

Լիլիթին շնորհավորեցին նաև համադասարանցիները: Հնչեց Հայաստանի Հանրապետության օրհներգը: Բոլորս հպարտության մեծ զգացումով դուրս եկանք դահլիճից:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.