News

Ջերմուկի թիվ 1 դպրոցի «արևածաղիկները»

Educational 2013-12-16

Այսօր անսովոր էր տրամադրությունը Ջերմուկի թիվ մեկ կրթարանի 3-րդ «ա» դասարանում. աշակերտները բացառիկ ու գեղեցիկ դաս էին պատրաստել: Տեխնոլոգիայի դաս էր. գունեղ ու վառ գույներով էր շնչում դասարանը: Տոնական կեցվածքում են 3-րդ «ա» դասարանցիները: Աղջիկները դարձել էին գեղեցկադեմ արևածաղիկներ և կրում էին ծաղկի պատկերով մազակալներ:

Դասը սկսվեց: Ուսուցչուհի  Մ. Գևորգյանն  այն վարեց  Խ.Ի.Կ.  համակարգի շրջանակում: Կանխագուշակման  նպատակով  նա հանելուկ է ասում.

Այն ինչն է ինչը`

Արևի պես է,

Կլոր երես է,

Սերմը ճնճղուկի

Կտուցի պես է:

Դպրոցականները  խթանման  փուլում   ակտիվ  մտածողություն են դրսևորում և վերծանում  հանելուկը: Այսօր նրանք  հետաքրքիր  և  բովանդակալից  կմատուցեն  այն  ամենը, ինչ  գիտեն  արևածաղկի` արևի  չքնաղ   դստեր  մասին` գեղեցիկ աղջկա է նման, օգտակար է, շատ է սիրում արևի ջերմությունն, աճում է տաք երկրներում, սերմիկները համեղ են  և նման են թռչնի կտուցի:

Այնուհետև   սկսվում է դասի  իմաստավորման  փուլը: Դասարանը բաժանվում  է  չորս  խմբի: Յուրաքանչյուր  խումբ  ընտրում է իր  անունը՝ Շաղիկ, Շիկահերիկ, Արևիկ և Արևածաղիկ: Խմբերը ստանում են տարբեր առաջադրանքներ. հորինել հանելուկ, աքրոստիկոս, հնգյակ և փոքրիկ շարադրություն: Հինգ  րոպեում իրար հաջորդելով`  խմբերը  ներկայացրեցին  կատարած աշխատանքները:

Իսկ համագործակցային և հանդուրժողականության  մթնոլորտն,  իսկապես,  գերիշխում էր: Այնուհետև  խմբերն   էլ  ավելի   կատարյալ   իմաստավորեցին   իրենց  ձեռք  բերած  կարողություններն ու  հմտությունները: Նրանք  խճանկարեցին   արևածաղիկ`   հրաշալի  և շատ գունեղ, պատմեցին  կատարված  աշխատանքի մասին: Կշռադատման  փուլում դպրոցականները  դատողություններ  կատարեցին   այն  մասին,  թե  ինչ  սովորեցին    այսօրվա դասից:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.