News

Քննարկում` նվիրված Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանին

Educational 2013-12-16

Դեկտեմբերի 11-ին Ակնալճի Արա Հարությունյանի անվան միջնակարգ դպրոցի 4-րդ դասարանում բաց դաս էր` ինքնուրույն ընթերցանությունից, իսկ թեման`Հովհաննես Թումանյանի «Քաջ Նազարը» հեքիաթի քննարկումն էր (դասվար`Ն Սմբաթյան):

Դասասենյակում թևածում էր  թումանյանական ոգին. պաստառներ, հեքիաթների նկարներ, բանաստեղծություններ, հեքիաթների գրքեր:

Երեխաների կողմից հնչեցին Մեծն  լոռեցու բանաստեղծությունները, «Ա՜խ, ինչ լավ է սարի վրա» երգը, որը շվիով կատարեց Մուրադյան Վարդանը : Երեխաները բեմականացրեցին «Քաջ Նազարը» հեքիաթից մի հատված, որից հետո աշակերտների «արդար դատին» հանձնվեց Քաջ Նազարի կերպարը: Մեծ ոգևորությամբ «մերկացրին» Նազարին և նրան մեծարողներին, նշեցին հեքիաթի բուն գաղափարը`զուգահեռներ անցկացնելով Հուռիի, Փանոսի, Բարեկենդանի կերպարների հետ:

Որպես անակնկալ սլայդերի միջոցով ցուցադրվեց «Սուտասանը» հեքիաթը: Աշակերտների հեղինակային խոսքը ձայնագրված էր և համահունչ էր ներկայացվող սլայդերին: Քննարկումը կազմակերպված էր հետաքրքիր և բազմաբովանդակ:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.