News

Արծիվը թռչում է մենակ...

Educational 2013-12-13

«Չկա հայ մարդ, որ անսխալ կերպով չթվէ իր ժողովրդի տկարությունները, բայց սակավաթիվ են նրանք, որոնք գիտեն, թե ո՞ւր է թաքնված հայու հզօրութեան հոգևոր աղբյուրը». Գ. Տեր-Հարությունյան:

Այս խոսքերով սկսվեց ՀՀ Գեղարքունիքի մարզի  Լճաշեն գյուղի Ա. Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ «ա»  դասարանի դասղեկի ժամը` նվիրված մեծ հայորդի Գարեգին Նժդեհին:

Աշակերտները սիրով մեկնաբանեցին անմահ հայրենասերի անցած ուղին, ընթերցեցին մեծ հայորդու ասույթները, հասկացան, որ պետք է ապրել հայաբար, որ «թուլություն է  չարությունը», «գոռոզությունը ուժ չէ, այլ` ստրկություն», «մոռացի´ր քեզ` հանուն  թշվառների»:

Դասղեկ  Տիրուն Կարակաշյանը կարողացել էր ճիշտ մատուցել հոգեպես ազնիվ և ազատ մարդու բարոյական վեհ նկարագիրը. երբե´ք գլուխ չխոնարհել թշնամու առաջ, հայրենիքը փրկելու համար արհամարհել նյութականը, ճաշակել վիշտ ու տառապանք, սակայն բարձրացնել ցեղի ոգին` որպես հաղթանակի առհավատչյա:

Դասղեկի ժամը իմաստավորվեց Նժդեհի սկզբունքով` «Հաղթում են ոչ թե քանակով, այլ`որակով»:

 Դասղեկի ժամը հուզումնալից էր` ներդաշնակորեն միաձուլված խրոխտ հայրենասիրությունն ու լիրիկան, պատմաստեղծ կյանքով ապրած մարդու կենսագիրն ու առաջնագույն մարդու կերպարի վերհանումը:

Ուսուցչուհին կարևորել էր Նժդեհի այն խոսքը, որ «Արծիվը թռչում է մենակ, իսկ ագռավները` խմբով» և կոչ էր անում արծվանալ և չերկնչել թշնամիներից. սա է էականը կյանքում:

 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.