News

Տերյանական ոճով…

Educational 2013-12-12

Աշնանը նվիրված միջոցառումների շարքը, որը կազմակերպվել էր Մերձավանի միջնակարգ դպրոցում փոխտնօրեն Անուշ Ասատրյանի կողմից` վերածվեց գրական-երաժշտական միջոցառման, որը յուրահատուկ ներկայացում-դաս էր`նվիրված Վահան Տերյանին` աշնան երգչին:

Միջոցառման հեղինակը հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Զինա Ջիվանյանն էր, ում աջակցեցին 10-րդ և 11-րդ դասարանների դասղեկներն և տնօրեն Վ. Մարտիրոսյանը:

10-րդ և 11-րդ դասարանների աշակերտները գեղեցիկ ասմունքով ու պարով (Վահան Տերյան, «Հրաշք-աղջիկ» և այլն) ներկայացրին նաիրյան երկրի երգչի բանաստեղծական շարքերի մարգարիտները` հիացմունք պարգևելով հանդիսատեսներին: Բազմաբովանդակ ու բազմազան լուծումներով հագեցած միջոցառումը, ինչպես վերջում նշեց դպրոցի տնօրենը, լուսե երազներ պարգևեց բոլորին:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.