News

Հեքիաթների աշխարհում

Educational 2013-12-12

Հեքիաթներ սիրում են բոլորը: Մեզանից յուրաքանչյուրն ապրում է իր ստեղծած հեքիաթային աշխարհում, ուր միշտ բարին հաղթում է չարին: Կոտայքի մարզի Զորավանի միջնակարգ դպրոց երեկ հյուր էին եկել աշխարհի հեքիաթների հերոսները:
Չորրորդ դասարանի դասղեկ, մաթեմատիկայի ուսուցչուհի Մերի Սարուխանյանը կազմակերպել էր հետաքրքիր միջոցառում «Լինում է, չի լինում» խորագրով: Աշակերտներից յուրաքանչյուրը ներկայացնում էր աշխարհի հեքիաթների հերոսներից որևէ մեկին, և նրանց բեմական հագուստները լիովին ընդգծում էին կերպարների անհատականությունը:
 
Փոքրիկ դերասանները ներկայացրեցին Ալ. Պուշկինի «Ոսկե ձկնիկը» և Հովհ. Թումանյանի «Կիկոսի մահը» հեքիաթները, իսկ միջոցառմանն առանձնահատուկ շուք հաղորդեցին Քաջ Նազարը, Բուրատինոն, Մալվինան, բժիշկ Այբոլիտը, կոկորդիլոս Գենան և Չեբուրաշկան, Կարմիր Գլխարկը, Մոխրոտիկը և արքայազնը և «Բարեկենդանը» հեքիաթի հերոսները:
 
Միջոցառման ամբողջ ընթացքում հնչում էին ծափահարություններ: Միջոցառումն ավարտվեց, հանդիսատեսը դահլիճից հեռացավ հեքիաթային տպավորություններով: Չորրորդ դասարանի աշակերտները և դասղեկ Մ. Սարուխանյանն արժանացան տնօրեն Հ. Հովհաննիսյանի գովեստին, դասարանն էլ պարգևատրվեց գովասանագրով:
 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.