News

Բեմում սիրիահայերն են

Featured 2013-12-12

Օրերս «Առնո Բաբաջանյան» համերգասրահում մարդու իրավունքների համաշխարհային օրվա շրջանակում կայացավ սիրիահայ տաղանդավոր երաժիշտների մասնակցությամբ դասական երաժշտության համերգ-փառատոնը: Միջոցառման նպատակը մեր սիրիահայ հայրենակիցների արվեստի ասպարեզում ունեցած նվաճումները ներկայացնելն էր, նրանց առավել ոգեշնչելն ու խրախուսելը և Հայաստանում նրանց հետագա հաջողություններին նպաստելը երաժշտության, արվեստի և մյուս բոլոր բնագավառներում:
Դասական երաժշտության գեղեցիկ ելույթներից բաղկացած այս համերգ-փառատոնն իրականացավ ՄԱԿ-ի փախստականների գրասենյակը արտաքին կապերի պատասխանատու Անահիտ Հայրապետյանի մտահղացման, սիրիահայ ուսանող, ՄԱԿ ՓԳՀ կամավոր Վրույր Բիլեմջիանի ակտիվ գործունեության, ինչպես նաև ՄԱԿ ՓԳՀ Ազգային Հետևորդ, սիրված երգչուհի Զարուհի Բաբայանի մասնակցության շնորհիվ, իսկ համերգի և «Քառեագ» համույթի գեղարվեստական ղեկավար պն. Հովհաննես Մուբայեդի դերը անգնահատելի էր համերգի իրականացման գործում: Այս արդեն իսկ երկրորդ սիրիահայերի մասնակցությամբ երաժշտական փառատոնի   նպատակն է խրախուսել սիրիահայ երաժիշտներին՝ շարունակելու ապրել, աշխատել և ստեղծագործել Հայաստանում, օգնել նրանց նորանոր նվաճումներ ունենալ արվեստի ու երաժշտության ոլորտում, քաջալերել և նպաստել նրանց լայն ճանաչմանը հայրենի հողում: 
 
Աղբուրը՝ aravot.am
 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.