News

Քննություն են հանձնում ոչ միայն աշակերտները

Educational 2013-12-11

Օրերս Խ. Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում քննություն հանձնեց դպրոցի տնօրենի պաշտոնին հավակնորդ 26 հոգի: «Քննությունն անցկացվում է հավասար պայմաններում, այսինքն՝ թե մասնակիցներից ովքեր են տնօրեն, ովքեր են փոխտնօրեն կամ ուսուցիչ, հանձնաժողովի անդամներին հայտնի չէ:
ՀՀ ԿԳ նախարարության անձնակազմի կառավարման վարչության պետ Ռուզաննա Գրիգորյանն ասաց, որ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են դառնալ հանրակրթական ուսումնական հաստատության տնօրեն, նախ մասնակցում են հավաստագրման քննությանը, որը բարեհաջող հանձնելու դեպքում ստանում են հավաստագիր, ապա յուրաքանչյուր դպրոցի կառավարման խորհուրդն անցկացնում է տվյալ դպրոցի տնօրենի մրցույթ, որին կարող են մասնակցել հավաստագիր ունեցող հավակնորդները և հաղթելու դեպքում նշանակվել տնօրեն:
 
Անդրադառնալով քննության բուն նպատակին՝ Ռ. Գրիգորյանն ասաց. «Հարցաշարերում ընդգրկված հարցերը վերաբերում են սահմանադրությանը, աշխատանքային օրենսգրքին, պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին օրենքին, հանրակրթության մասին օրենքին և այլն: Դպրոցի տնօրենը պարտավոր է բոլոր այդ օրենսդրական ակտերին ծանոթ լինել, որպեսզի որպես կառավարող մարմին՝ պատրաստ լինի կառավարելու իր տնօրինությանը հանձնված դպրոցը: Հիմնական նպատակը դա է»: Նշենք, որ թեստային հարցերի (60 հարց) 90%-ին պատասխանելու դեպքում միայն մասնակիցը կարող է ստանալ հավաստագիր, այսինքն՝ նա կարող է սխալ պատասխանել առավելագույնը 6 հարցի, 7 և ավելի սխալ պատասխանի դեպքում չի կարող մասնակցել բանավոր քննությանը (5 հարց):
 
Աղբյուրը` aravot.am
 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.