News

‹‹Читай-ка››-ն ‹‹Читалия››-ից հյուր էր եկել աշակերտներին

Educational 2013-12-10

Դեկտեմբերի 10-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի 5-րդ դասարանում ռուսաց լեզվի ուսուցչուհի Տատյանա Հակոբյանն անցկացրեց բաց դաս–միջոցառում` ‹‹Книги-наши друзья›› թեմայով:
Դասը յուրօրինակ ճանապարհորդություն էր դեպի կախարդական աշխարհ, ուր աշակերտները հանդիպելու էին իրենց ‹‹հավատարիմ ընկերոջը›› իսկ թե ով էր նա, գուշակեցին գրքին նվիրված երգի և հանելուկի միջոցով: Ուսուցչը աշակերտների մեջ զարգացնում էր ընթերցասիրություն, ինքնուրույն աշխատանքով սեփական հետաքրքրությունները բավարարելու ձգտում:
 
Աշակերտները հյուրընկալեցին ‹‹Читай-ка››  հերոսին` ‹‹Читалия››  երկրից: Նրանց միջև ծավալվեց հետաքրքիր երկխոսություն: Աշակերտները հնչեցրին ասացվածքներ, հետաքրքիր մտքեր գրքի մասին, կարողացան հիմնավորել, թե ինչու է գիրքը մարդու բարեկամը, ներկայացրին հետաքրքրիր տեղեկություններ գրքի ստեղծման, տպագրման պատմությունից:
 
Գիրքը մարմնավորած հերոսը խոսեց իր հետ ճիշտ վարվելու մասին: Գրքի նկատմամբ հարգանքի դրսևորմանն էր ուղղված նաև մյուս հերոսի` Բժիշկ Այբոլիտի այցելությունը, որն այս անգամ  ‹‹բուժելու էր›› դպրոցական գրդարանից բերված ‹‹հիվանդ գրքերը››: Բժիշկ Այբոլիտը կազմակերպեց գործնական աշխատանք`հանձնարարելով աշակերտներին վերանորոգել գրքերը: Հետաքրքիր էր նաև բժշկի տված խորհուրդները` ‹‹գրքին չհիվանդացնելու, առողջ պահելու›› վերաբերյալ:
 
Կազմակերպվեց ‹‹Իմ  սիրած հերոսը›› թեմայով վիկտորինա և նկարչական մրցույթ: Դասը եզրափակվեց  ‹‹Чему учат в школе››  երգով:
 
Դասանյութի շրջանակում ուսուցիչը կարողացավ ընդլայնել աշակերտների ճանաչողական դաշտը, զարգացնել հաղորդակցական կարողությունները, արժեքային համակարգը, բարեկիրթ խոսք և վարքագիծ դրսևորելու կարողությունները:
 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.