News

Ճանաչողական էքսկուրսիա

Educational 2013-12-10

«Եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցչուհի Մերի Ղամբարյանը դեկտեմբերի 9-ին նախաձեռնեց և կազմակերպեց էքսկուրսիա դեպի Հայաստանի հոգևոր կենտրոն Էջմիածին և Զվարթնոցի պատմաճարտարապետական արգելոց-թանգարան:
Աշակերտները եղան Մայր տաճարում, ծանոթացան եկեղեցու պատմությանը, այցելեցին Մայր տաճարի թանգարան, որտեղ հմուտ և բարեհամբույր աշխատակիցը մանրամասն ներկայացրեց թանգարանային  ցուցանմուշները: Աշակերտները եղան նաև Ռուբեն Սևակի թանգարանում, ուր ցուցադրվում էին երիտասարդ նկարիչների աշխատանքները:
 
«Հաջորդ կանգառը» Զվարթնոցի պատմաճարտարապետական արգելոց-թանգարանում էր: Աշակերտներին հիացրեց այն, ինչ տեսան: Այստեղ նույնպես մեզ ուղեկցեց հմուտ  աշխատակիցը, ով հանգամանալից ներկայացրեց Զվարթնոց տաճարի պատմությունը:
 
Օրը  հագեցած էր, էքսկուրսիան` հաջողված:
 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.