News

ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ, Ի´Մ ՀԱՅՐԵՆԻՔ

Educational 2013-12-10

Օրերս Հովտամեջի միջնակարգ դպրոցի նախակրթարանում ուրախ խաղ-դաս էր:
«Ավագ» և «Կրտսեր» խմբերի  դաստիարակներ Թեհմինե Անդրիասյանը և Անահիտ Ադամյանը պատրաստել էին տիկնիկային ներկայացում` «Սիրում եմ քեզ, ի´մ հայրենիք» թեմայով:
 
Փոքրիկներն երգեցին, պարեցին, արտասանեցին, ստացան աստղիկներ և արևներ: Խաղ-դասն ավարտվեց  սաների հետևյալ խոսքերով` «Սիրում ենք մեր հայրենիքը, մեր համայնքը, մեր նախակրթարանը»:
 
Խաղ-դասին ներկա էին տնօրինությունը, ծնողները և առաջին դասարանի աշակերտները:
 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.