News

Բարեգործական ակցիա` հանուն սահմանփակ հնարավորություն ունեցող երեխաների

Educational 2013-12-10

Դեկտեմբերի 5-ին Գյումրու թիվ 37 ավագ դպրոցի տնօրեն Աստղիկ Ավետիսյանի նախաձեռնությամբ դպրոցի աշակերտական խորհուրդը կազմակերպել էր «Դեպի սահմանփակ հնարավորություն ունեցող երեխաների տուն» խորագրով բարեգործական ակցիա:
Ակցիային մասնակցում էին նաև դպրոցի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տնօրենի տեղակալ Մարինա Խոդիկյանը և դաստիարակչական աշխատանքների գծով կազմակերպիչ Կարինե Խլղաթյանը: Կազմակերպված այցը լավ օրինակ ծառայեց երիտասարդներին: Դպրոցի աշխորհուրդը տնօրինության հետ միասին կատարեց դաստիարակչական մեծ աշխատանք:
 
Բոլորիս համար կյանքը իդեալական է, անթերի, բայց երբ ներս մտանք, տեսանք այլ աշխարհ: Մեզ համար բացվեց կյանքի անհայտներով լի վարագույրը, ականատես եղանք տարբեր տարիքի երեխաների, ովքեր ունեին խնդիրներր: Նրանք երգեցին, պարեցին և զարմացրին ներկաներին:
 
Դպրոցի տնօրեն Աստղիկ Ավետիսյանը և աշակերտական խորհուրդը խորին շնորհակալություն են հայտնում տնօրեն Ռուզաննա Ավագյանին և ողջ աշխատակազմին իրենց բարեխիղճ, մայրական վերաբերմունքի համար: Թող նման մարդիկ շատանան մեր կյանքում, որովհետև նրանք լուսավոր աստղեր են մութ երկնքում:
 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.