News

Իներցիան` «մեղադրյալի աթոռ»-ին

Educational 2013-12-09

Թիվ 39 դպրոցի բեմը նպատակադրված դատարանի դահլիճի էր վերածվել: 7-րդ դասարանցիներն իրենց ֆիզիկայի ուսուցչուհի Ռ. Արսենյանի հետ որոշել էին պատասխանատվության ենթարկել բնության կարևորագույն երևույթներից մեկը` իներցիան` ցույց տալով նրան մեղադրյալի աթոռը:
Բարդ խնդիր էր դրված դատարանի առջև, քանզի համակշռում էին իներցիայի կարևորությունն ու անկարևորությունը: Եʹվ մեղադրող, ևʹ արդարացնող կողմերն այնքան համոզիչ էին ու հիմնավորված իրենց առաջադրած փաստարկներով ու ցուցմունքներով, որ դատարանից բացի կլանված ու մոլորված էր նաև հանդիսատեսը:
 
Այս ամենի վրա լույս սփռեց   մանուկ «դատապաշտպանի»>  զարմանալի,  անօրինակ ու հաջողված պաշտպանական ճառը: Փաստերն ավելի քան համոզիչ էին: Իներցիան արդարացվեց ու ազատ արձակվեց դատարանի դահլիճից:
 
Դաս-դատը լիարժեք հասավ իր նպատակին, թեման ավելի քան տպավորիչ դարձավ: Եզրակացությունն էլ ակնառու էր. մարդ չի կարող փոխել բնության օրենքները, բայց նա կարող է ճանաչել այդ օրենքները և ճիշտ   կիրառել այն իր կյանքում: Սովորեʹնք այդ օրենքները, սովորենք ճիշտ օգտվել դրանցից:
 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.