News

«Ժպիտների պատրաստում»

Educational 2013-12-09

Վերջերս Հաղարծինի միջնակարգ դպրոցում «Պրոգրես» հասարակական կազմակերպության նախագահ Գեղեցիկ Գուլակյանի նախաձեռնությամբ կազմակերպվեց «Ժպիտների (սմայլիկ) պատրաստում» խորագիրը կրող միջոցառում՝ նվիրված հաշմանդամների միջազգային օրվան:
Միջոցառմանը մասնակցում էին Իջևանի «ՍՕՍ» մանկական գյուղի սաները, Իջևանի ավագ դպրոցի և Հաղարծինի միջնակարգ դպրոցի աշակերտները, ինչպես նաև Հաղարծինի միջնակարգ դպրոցի ներառական կրթության համակարգում ընդգրկված երեխաներ:
 
Միջոցառմանը ներկա էին Դիլիջանի «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության  աշխատակիցներ:
 
Միջոցառման ավարտին երեխաները իրենց լավագույն աշխատանքները նվիրեցին «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության  աշխատակիցներին  կազմակերպությունում ընդգրկված հաշմանդամություն  ունեցող երեխաներին խրախուսելու համար:
 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.