News

«В гостях у Маршака»

Educational 2013-12-09

Դեկտեմբերի 5-ին Գավառի Ս. Քոչարյանցի անվան թիվ 1 հիմնական դպրոցի 4-րդ «բ» դասարանում ռուսաց լեզվի ուսուցչուհի Հեղինե Ղազանչյանի նախաձեռնությամբ անցկացվեց բաց դաս` նվիրված ռուս գրող Սամուիլ Մարշակին և նրա գրած «Հեքիաթ հիմար մկնիկի մասին» հեքիաթի 90-ամյակին:
Դասի նպատակն էր խորացնել երեխաների գիտելիքները Ս. Մարշակի կյանքի և գործունեության մասին, խաղերի միջոցով հարստացնել աշակերտների բառապաշարը, սերմանել սեր ընթերցանության նկատմամբ, դաստիարակել աշխատասիրություն և բարություն մարդկանց նկատմամբ:
 
Դասարանը կահավորված էր Ս. Մարշակի դիմանկարով, աշակերտների կատարած ձեռի աշխատանքներով, հեղինակի գրքերով, խաղալիքներով:
 
Աշակերտները  ներկայացրին հեղինակի կյանքը և գործունեությունը, խաղի միջոցով արտասանեցին բանաստեղծություններ կենդանիների մասին, գուշակեցին հանելուկներ, կատարեցին երգեր (Հռիփսիմե Ամիրյանը`  «На далекой Амазонке» երգը,  Սոֆյա Կևեյանը՝  «Песня про книги» երգը), բեմադրեցին «Հեքիաթ հիմար մկնիկի մասին» հեքիաթը:
 
Դասը հագեցած էր տեղեկատվական նոր տեխնոլոգիաներով, ցուցադրվեց շնորհանդես` «В гостях у Маршака» վերնագրով:
 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.