News

Ռինգում միայն աղջիկներ են

Sports 2013-12-09

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի կանանց թեթևագույն քաշային կարգում Գերմանիայի ներկայացուցիչ հայ բռնցքամարտիկ Սյուզի Կենտիկյանը (31-2-0) պաշտպանեց WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

 

Դեկտեմբերի 7-ին Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում կայացած մենամարտում 26-ամյա Կենտիկյանն առավելության հասավ իտալուհի Սիմոնա Գալասիի նկատմամբ: Հայուհին հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ՝ 98:94, 99:91, 97:95 հաշվով:
 
Հիշեցնենք, որ նախորդ անգամ ռևանշ մենամարտում Կենտիկյանը միավորներով հաղթել էր աշխարհի չեմպիոն Կարինա Մորենոյին, ով կորցրել էր իր տիտղոսը:
 
Աղբյուրը՝ 1in.am
 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.