News

Մենք բացահայտեցինք, որ…

Educational 2013-12-06

Օրերս Երևանի Վ. Համբարձումյանի անվան թիվ 12 հիմնական դպրոցի 4-րդ «գ» դասարանի աշակերտները (դասղեկ՝ Ա. Հովակիմյան) այցելեցին Մատենադարան: Այցելությունը թեմատիկ էքսկուրսիա էր՝ նախապես մշակված հարցաշարով՝ «ցուցումների գանձատուփով»: Յուրաքանչյուր աշակերտ ըստ հարցաշարի դիտարկում-գրառումներ էր կատարում: Այն օգնում էր տեսածն ու լսածը ամրագրել:

 

Էքսկուրսավարի տեղեկատվությունը համալրում էր երեխաների նախնական գիտելիքների պաշարը: Հաջորդ օրը կատարվեց գրառումների վերլուծություն, որը վերաիմաստավորեց երեխաների ըմբռնումը: Վերլուծությունից հետո գրվեց շարադրություն:
 
Տողեր շարադրություններից.
...Ես իմացա, որ մագաղաթի վրա գրել են եղեգնյա գրչով:
...Տեսա մագաղաթյա ձեռագրի քարացած նմուշ:
...Մագաղաթի վրա գրելիս օգտագործել են ընկույզի կեղևից պատրաստված ներկ:
...Ներկեր ստացել են տարբեր բույսերից և քարերից: Օրինակ՝ կապույտ գույնը լաջվարդ քարից է:
...Ներկին խառնել են սխտորի հյութ, որն ունի սոսնձող հատկություն:
...Որքան ձեռագրի գույները պայծառ են ու փայլուն,այնքան պատվիրատուն հարուստ է եղել:
...Մագաղաթյա ձեռագրերն արտագրվել են 2 անգամ: Երկրորդ արտագրությունը կատարել են նույն էջում՝ կամարաձև սյունի մեջ:
...Մատենադարանի ամենամեծ ձեռագրի՝ «Մշո Ճառընտիրի» մի մասն է ցուցադրված: Մնացածը պահվում է հատուկ ջերմաստիճանային պայմաններում:
...Հայկական ամենափոքր ձեռագրից՝«Տոնացույցից» ավելի փոքր ձեռագիր կա՝ արաբերեն«Ղուրանը»:
...54 բույսից պատրաստել են բուժիչ թուրմ, որն օգտագործել են թագավորները: Այդ թուրմը կոչել են «Արքայական բալասան»:
 
Կարծում եմ, էքսկուրսիայի նմանատիպ կազմակերպումը նպաստում է դիտարկման, հետազոտական մեթոդներով գիտելիքի ձեռքբերմանը: Այս կերպ վերաիմաստավորվում է տեսծն ու հասկացածը:
 

 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.