News

Ազգային ժողովում այս անգամ «նիստ գումարեցին» աշակերտները

Educational 2013-12-06

Օրերս «Բաց դռներ» ծրագրի շրջանակում ՀՀ Ազգային ժողով էին այցելել Արմավիրի մարզի «Հայթաղ Հր.Կարապետյան»-ի անվան միջնակարգ դպրոցի ուսուցիչներն ու 11-րդ դասարանի աշակերտները: Նրանք նախ ծաղիկներ դրեցին Հոկտեմբերի 27-ի զոհերի հուշարձանին, որից հետո ներկա գտնվեցին և հետևեցին ԱԺ լիագումար նիստի աշխատանքին, ապա՝ նրանց հետ հանդիպեց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը:
Ողջունելով հյուրերի այցը օրենսդիր մարմին՝ Արտակ Դավթյանը նրանց ծանոթացրեց ԱԺ կառուցվածքին, մշտական հանձնաժողովների գործառույթներին ու իրավասություններին, անդրադարձավ պատգամավորների ընտրության կարգին:Հանձնաժողովի նախագահն աշակերտներին հորդորեց արդյունավետ օգտագործել ուսման տարիներն և զինվել գիտելիքներով:
 
Հանձնաժողովի նախագահը պատասխանեց աշակերտների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին ավագ դպրոցի ներդրման պատճառներին ու հեռանկարներին, դասարանների ծանրաբեռնվածությանը, աշխատաշուկայի պահանջներին, դիմորդների մասնագիտական կողմնորոշմանը:
 
Ի նշան երախտագիտության՝ աշակերտներն Ազգային Ժողովին նվիրեցին Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» սուրբ գիրքը:
 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.